Հաջորդ շաբաթ կլինեն ՄԱԳԱՏԷ Իրան բանակցություններ

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ուրբաթ հայտարարել է, որ գործակալության և Իրանի միջև բանակցությունները կկայանան մեկ շաբաթից: «Մեկ շաբաթ կամ 10 օր հետո։ Դա օրացույցի հարց է», – ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի շրջանակում «Reuters» գործակալությանը պատասխանել է Գրոսսին՝ Իրանի հետ ապագա բանակցությունների մասին հարցին։